Մենարան Վարդան Հակոբյան

Տրագիլահմաջո

Վարդան Հակոբյան

Մարդիկ խառնվեցին, ամեն ինչ խառնվեց եւ քաոսումնորից ստեղծվեց նախաադամյան ժամանակ, որի մասին, թերեւս,չէր կարող առավել խորը չիմանալ Եվան, չնայած նրան, որ ինքը,թեկուզ որպես հղացում կամ նախահղացում, դեռ չկար, բնականաբար։Վերադառնանք։Հանրահավաքի մեջ, ծառի հոգնած ճյուղին ծանրացող միերեխա լահմաջո է ուտում, եւանբարձրախոս ծիծաղում է, չգիտես՝ ում վրա։Ինչ որ տեսնում ենք, դրանք իրենք չեն, իրենց ստվերներն են՝ստվեր-ընդդիմություն, ստվեր-իշխանություն, ստվեր- ծառ, ստվեր-քար,ստվեր-թողություն, ստվեր-սեր, ստվեր-ամենաթողություն, ստվեր-պոռնկություն,ստվեր-ստվեր, այսինքն՝ բոլորը մի երազ է, որ ամենքը տեսնում են միաժամանակեւ խիստ միասին, թեպետ՝անմիաբան։Իսահակյանի արձանի մոտ, պոետի ոտքերի տակ դրված միռադիոձայն, մեկնում է երգի բառերն՝ ասես անապատների ավազների վրա.-Օտար, ամայի ճամփեքի վրա...Եվ այնպես քաղցր է հնչում դա հայրենիքում, որ օտարության կարոտիցուղղակի լացդ գալիս է։ Եվ աղավնին համբուրում է Վարպետի քմծիծաղը։Սիրո մասին գրած թղթերս փռում եմ թացնստարանին եւ դու, փեշերդ վեր բարձրացրած, նստում ես նրանց վրա. եսմիանգամից դառնում եմ աշխարհի ամենաջերմ տողերի հեղինակը։(Հետո դրանք առանձին մի գրքույկով կհրատարակեմ ու դրանովկխփեմ Էզրա Փաունդի քթին։ Էլիոթն ինձ հասկանում է)։Քաղաքական սիրուհիներից ձանձրացել է ժամանակը, լուսնիեղջյուրներից թափվող պրեզիդենտացուները ժողովրդի գլուխն, ասումեն, շփոթել են ֆուտբոլային գնդակի հետ եւ, խելագար էքստազի մեջ ընկած, իրար պաս են տալիս՝ սեփական դարպասին խփելու համար։Իմ առջեւից գնում է մի ավազակ։ Մի գող քայլում է իմ կողքից։Մի մարդասպան, ահա, անծանոթ կնոջ թեւն է մտել։ Մի փերեզակսեր է խոստանում մի աղջիկ երեխայի։ Մի ոճրագործ ինչ-որմեկի հետ սակարկում է ինչ որ մեկի գլուխը։ Իսկ քամինփոխարինում է փչացած բարձրախոսին.-Կեց-ցե-ցե մեր մի-ա-ա-բանութ-յու-յու-նը...Լահմաջոյի մի պատառ երեխայի ձեռքից ընկնում էծառի տակ կանգնածի վրա, եւ վերջինս դեպի վերեւ նայելով, ժպտում էչերեւացող մի հավքի.-Բախտավորության նշան է՝ թռչունն անցավ իմ գլխավերեւով։Մի ուրիշ ծառ։ Մի ուրիշ վայր։ Մի ուրիշ՝ ես։ Նույնը։Մարդիկ խառնվել են ամեն ինչին։ Երեխան լահմաջո է ուտում, իսկծառի տակ ուրիշ երեխաներ ուզում են ծառից գցելնրան՝ ճյուղը խլելու համար։ Խոսք, ժպիտ, ասվածու չասված բաներ մարդկանց միջից ներքաշում է հողը։ Երկինքը դես ու դեն ենքաշքշում ամպերը, երկինքը քայքայվում է։Աղը քայքայում է միշտ (Նախիջեւանը վկա)։ Երամներ այլեւս չեն երեւում կապույտում։ Իսկ երեխայիլահմաջոն վաղուց վերջացել է, բայց չի ուզում ծառից իջնել։Մի առնետ ինչ-որ շենքի մուտքից մինչեւ մյուս մուտքն այնպիսիկարեւորությամբ է շտապ անցում կատարում, ասեսքաղաքի հիմնադիր ճարտարապետի նախագծերումլրացումներ է անում։ Աշխարհը՝ ծառից։ Ինչ լավ է, որ «Կարմիր գլխարկի» գայլը ծառերին կուլ չի տալիս։