Մենարան Վարդան Հակոբյան

Փնտրտուք

Վարդան Հակոբյան

Օրվա բիբերում թուխպը թանձրացավեւ օրը ասես աչք է խավարած։Պատը թափանցող ճառագայթի պեսպահերն իմ միջով,ճեղքում-անցնում ենկամ՝ հանգրվանում իմ հայացքի մեջ,իրենց իսկ ցավից խիստ մագնիսացած։Այս, արդյո՞ք, ես եմ,ե՞ս եմ, թե արդենինձ փոխարինած իմ ստվերն եմ ես։Թխպասույզ եղած ջրեր ու ծառեր,թխպասույզ եղած շենքեր, թռչուններ,մարդիկ, եղանակ,որոնք անշնորհք նկարչի վրձնիցընկած նկարներու կտավներ են ինձ հիշեցնում։ Ո՞ւր է շողն այն,որով ստվերը զատվում է մեզնից,ու մենք մեզ կարգին վերագտնում ենք՝խավարից դեպի ափը մաքառող,լույսի կաթիլով պարզվող աչքի պես։ Ես՝ լույսի որդի, մութը՝ հիշաչար։ Ես՝ լույսի որդի, մութը՝ հուշարար։Ինչ-որ ասում եմ, արդյոք, չե՞մ ասում,ինչ-որ տեսնում եմ՝ չե՞մ տեսնում, արդյոք։