Մենարան Վարդան Հակոբյան

Քայլերս

Վարդան Հակոբյան

Կանաչ ձեռքերի վերընձյուղում ենԻմ քայլերը.Ձեռքերի, որոնք շոյանքով պիտիՊահեն արեւի կանաչությունը։Կանաչ երգերի վերընձյուղում ենԻմ քայերը.Երգերի, որոնք հավիտյան պիտիՊարեն հավերժի տաք ստեղներինԵվ նվագեն մի այրող եղանակ։Մինչեւ ինձ լռած սուրբ ճշմարտության վերընձյուղումն ենԻմ քայլերը,Եվ, ծնունդն են ոտքերիս, որոնքՀոգնում պարզապեսՈՒ ձանձրանում են լոկ... չքայլելուց։Եվ դրա համար քայլում եմ ես միշտ։Բայց կկարողանա՞մՄի փոքրիկ քայլը դառնալ աշխարհիՀավիտենության ճանապարհներին...