Մենարան Վարդան Հակոբյան

Քայլում եմ ուղիղ

Վարդան Հակոբյան

Քայլում եմ ուղիղ, հաստատ քայլերով։ՈՒ ես չեմ շեղի քայլերն իմ երբեք,Թե անգամ ժայռեր ցցվեն իմ առաջ...Ժայռը ճեղքելու-անցնելու համարԶորությունն ունեմԹեկուզ հենց փոքրիկ մի մազարմատի։Քայլում եմ անվերջ,Եվ ոչ թե իր հետ իմ ճանապարհն է տանում ինձ հեռուն,Այլ ես եմ ինձ հետ ճանապարհ տանում։. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Իմ ճանապարհը ոտքերս են ծնում...