Քեզ չէ, քեզ չէ
Վարդան Հակոբյան
Քեզ չէ, քեզ չէ,Համբուրեցի վայրի, վայրի քաղցրությունը՝Անտառների շրշյուններումԴեռ թափառող,Երգ չդառած ծաղիկների,ՀամբուրեցիՔո աստղալուր անուրջները, շուրթիս առաՀմայքները ողջ բնության,Աստվածացա...Քեզ չէ, քեզ չէ,Համբուրեցի փունջը սիրո կրակների,Եվ այդ պահին, զգո՞ւմ էիր,Փնտրում էր մեզ մի մեղեդի...Ախր այս ե՞րբ սրինգ դարձաԵրազների տաք շուրթերին...