Մենարան Վարդան Հակոբյան

Քո զույգ ափերը

Վարդան Հակոբյան

Քո զույգ ափերը իրար բերելով բուռ արա հիմաԵվՄաքրիր սիրտս՝ որպես լեռնային աղբյուրի մի ակ,Որի մեջ հանկարծ վերից գլորված հողաբեկոր էԸնկնում մի փոքրիկԵվ հետո, մանրիկ մատնաճեղքերով կաթ-կաթ թողնելով՝Ջուր տար շուրթերիդ եւ ցողիր դեմքդ...Ապա հայացքդ բարձրացրու վեր, նայիր ԱստծունՈւ ձուլվիր թեթեւ, մաքուր, սպիտակ հրեշտակներին.Շուրթերը սիրո մասին խոսելիս մեղսագործվում են (սերը չի ասվի),ՇուրթերըՍիրո մասինԼռելիս՝Սրբագործվում են։Վերցրու ծաղիկն այն, որ մեկնել եմ քեզ։