Մենարան Վարդան Հակոբյան

Օ-ն

Վարդան Հակոբյան

Աշխարհքը կլոր «Օ» տառն է,որով սկսվում է«օրը»-առավոտ, կեսօր, իրիկուն, դռան թակոց,գիշեր, սրտի ծակոց, ադամամութ,չգիտես՝ով է ում ճանապարհում,չգիտես՝ով է ում դիմավորում,ով՝ ժամադրությունը մոռանում։Աշխարհքը կլոր «օ» տառը չէ,այս անգամ կարդալ՝ զրո,որով սկսվում է«օրը»։