Օգնության ձեռքը
Վարդան Հակոբյան
Վրդովված մեղուն թռավ ու գնաց,Առյուծի առաջ խոնարհվեց, ասաց.-Արջը մեզանից խլել դադար, քուն,Ապրում է՝ թաթը միշտ մեր փեթակում,Լափում է մեղրը, մեզ բնաջնջում,Օգնեք, տեր արքա, շատ ենք աղաչում։-Դա ստուգել է պետք։- Արքան որոշեցԵվ աղվեսներին իսկույն մոտ կանչեց,-Մեղվի բողոքը, ասաց, անսացեք,Ճշմարտությունը պարզեք, ասացեք...Ու աղվեսները աղվեսավարիԱրջի մոտ եղան, «ստուգումներ արին»,Դժվար էր հարցը, մի կերպ պարզեցինԵվ տեղեկանքը այսպես կազմեցին.«Իզուր է անբան մեղուն փնթփնթում,Թաթն ու օգնության ձեռքը շփոթում»։