Մենարան Վարդան Հակոբյան

Օտար, օտար, օտար, օտար

Վարդան Հակոբյան

Օտար, օտար, օտար, օտար,Անդարձ, անդուռ, անվերջ օտար,Անսիրտ, անսեր, անզուսպ օտար,Անդառնալի, դառը օտար,Անասելի, սառը, օտար,Անբուժելի, անհույս օտար,Սեւ, մթնահունց, անլույս օտար...Օտար, օտար, օտար, օտար,Օտար, գարուն, վարդեր օտար,Սիրտ՝ օտարված ու անհագուրդ...Սենյակիս մեջ լաց է լինումՔո աչքունքից թաքուն ընկածԹիթեռնակի թեւը պուտ-պուտ...Օտար, օտար... Իմ կարոտիՄեռնող ակունք՝ մերձ ու մոտիկ,Աչքեր անհուշ ու խորոտիկ,Օտար, օտար, օտարոտի...