Աշխարհում
Վարդան Հակոբյան
Աշխարհում բացատրում են բոլորը,քանզի ոչ ոք ոչ ոքի չի հասկանում։Քարերը բազմանում եներկնքում։Օդ են փնտրում բառերը։Օձը զիգզագում է ճանապարհը։Սովորույթը սպանում է։Երբ հեռացման ճանապարհի վրաարվիքայլը ամենավերջին,այնժամ կիմացվի միայն, թե որտեղ էինք։Մեր կենսագրությունը, դա այն վայրն է,ուր մենք գտնվում ենք անբռնազբոս։Բիլ Քլինթոնը բոզի տղա է։ Սա իմ կարծիքն է,Ինչ վերաբերում է Սալվադոր Դալիի բեղերին,այդ մասին կխոսենքՀիմալայի ամենաբարձր կետում, երբ կուզենանքիսկական որեւէ ցլամարտի տեսագրություն դիտել։Ես ամեն օր հրաժարվում եմինձ սպանելու մտքիցեւ դա ամենալավ ձեւն էինքնասպանության։ Դու այդ վիճակի խոհարարն ես։Լվացքաջրի հետ շպրտված երեխանինքն-իրեն աճել է շամբուտների մեջեւ հիմաաղջիկներին ծաղիկներ է նվիրում աջուձախ։Սիրվելուց երես առած աղջիկներըմեղք են,որովհետեւ ամենաազնիվ սերը չսիրելն է։Մարգարիտը ձանձրույթի մեջ փայլում էորպես ցնդած մարդու ժպիտ։Գայլի ոռնոցը չի մարսվում ձորի մեջ։Միշտ դյուրին է ասվում փոխարինող բառըեւ հիմնական բառըչկա միշտ։Աշխարհում բացատրում են բոլորըեւ ոչ մեկը ոչ մեկին չի հասկանալու։Եվ միայն ես եմ, որ ամեն ինչ գիտեմ,որովհետեւինձնից հիմար մարդ աշխարհում չկա։