Աշնան պատկերներ
Վարդան Հակոբյան
Մի արջ անցավ անտառով, Գիրքս էր կարդում, մրթմրթում։ Գ. ՄԱՀԱՐԻՀավքը չորացած սաղարթների մեջԹեւահարում է. գիշերվա պահ է։Գիշերացողը, կաթուկը տանձի, Մի քանի տերեւ,Գուցե եւ փետուրԹմբկահարում են վրանիս վրա։Ես՝ վրանով մեկ փրկված լույսի մեջ, խզբզում եմ լուռ։Ապա ելնում եմՎաղ լուսադեմինԵվ ներողություն խնդրելով հեռվում սպասող արջից,Վրանս առնում,Քաշվում, գնում եմ...Ինձանից հետո արջի քոթոթըՈտնահետքերս աշխույժ հոտոտում,Դառնում է մորը. - Ո՞վ էր այս քեռին...Եվ արջը, որպես հարցի պատասխան,Թաթով սեղմում է ինձնից մնացած Մի թղթի կտորՈւ քոթոթներին մատչելի լեզվովԲարձրաձայնում խզբզանքը իմ.«Ներիր ինձ աշուն, որ չհնարված Քո երգերի մեջԵս իմ սարքովի բառերն եմ խոթում»։Եվ մի ժպիտով ողջն ինձ ներում ենՈւ շարունակում աշունն անտառում...