Աշնանային (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
(Պատկեր)Օրը արեւի աչքից ընկել էՈւ անձրեւների միջով է անցնում.Հիմարիկ առուն լեռնալանջերինՁեռքը հավաքել ամպերի փեշը, Հեռուն է վազում...Քրտինքով պատած, թոշնած մի տերեւՎռազում այնպես,Այնպես է վազում առվի ջուրն ի վար,Ասես կորցրած կանաչությունն իրՈւր որ է պիտի գտնի քիչ հեռվում...