Աշուն-5
Վարդան Հակոբյան
Գալիս է քամին, տերեւը տանում,Ծառը մայթին նոր տերեւ է դնում։Չորատված ճյուղեր՝ մայթերին ընկած,Մերժված խոսքեր են հոգնած ու հանգած։Անհաչ պառկել է գզգզված մի շուն,նախշուն ներքնակ է տերեւների չուն։Գետակին հասած ծառի քթի տակԳարուն է խաղում մի պատառ կանաչ։Տան քար չի դառնա քարը ավարված,Եվ ավերակ չէ ամեն ավերված։Տաք շորացու են ամպի թելերը,Եվ խեղճ են մի քիչ օրվա թեւերը։Նման պահերին լռում՝ չեն խոսում,Արեւն է հավքի կտցին արտասվում։