Աչքերիս մեջ բուսել են ծաղիկներ
Վարդան Հակոբյան
Աչքերիս մեջ բուսել են ծաղիկներ,Աչքերիս մեջ մի առու է երգում.Ես քեզ շոյելիս, իմ արյան եռքում,Ափերիս մեջ բուսել են ծաղիկներ։Դու՝ արեւաչյա, արեւի երգն ես,Սակայն հողից ես իմ մեջ ալիքվում.Ափերիս մեջ բուսել են ծաղիկներ,Ափերիս մեջ մի առու է երգում։