Աչքերս տալիս եմ
Վարդան Հակոբյան
Աչքերս տալիս եմ հեռվին,հույսերը թեւեր են առնում,հոգսերը բեռներ են առնում,հարցերը դարեր են առնում,աչքերս տալիս եմ հեռվին։Օրերում փնտրում եմ մի օր, -հունդառատ՝ ցողունին հասկի,ադամանդ՝ գալիքի բազկին,իրական ձկնիկը ոսկի՝օրերում փնտրում եմ մի օր։Հասնում եմ դռներին հուսո,բանալին ինձ մոտ է, վերցրեք,վայրկյանը բերրի է՝ վերցրեք,իմ մասին երամի՛ց հարցրեք.կանգնած եմ դռներին հուսո։