Մենարան Վարդան Հակոբյան

Ասեղներ

Վարդան Հակոբյան

Գարսիա ԼորկայինԱ.Ցուցամատից մինչեւ ձգան՝օրը լիքն է սարսուռ դողով.եւ շոգ էր շատ,եւ սառչում էր ցուցամատը։Կարծես պիտի պոկվեր, ընկներ,անշարժանար ցուցամատը,բայց շտապեցսեւ ձգանի վրա պահվել։Մի վայրկյան եւ... պրկվեց ճիգով,ինչպես ջրից թրջված բեռըքաշեին դուրս՝ձգեց մի կերպ, ծռմռվելով։Ցուցամատը պիթոն օձիպոչ էր կտրած, թպրտացողմինչ իրիկուն,արդեն վերջին կծկումն արավ։Բ.Եվ գնդակը ճամփա ընկավ։Ճանապարհն այդ մի վայրկյան էլչկա գուցե,բայց անցնում է դար ու դարեր։Տարածություն եւ ժամանակ։Եկեղեցու խաչի միջովճեղքեց, անցավ...Արյունոտվեց հարսանիքը։(Այդ նույն պահին Հայաստանիվանքներն ամեն զանգ զանգեցինմիանգամից,ցնցվել էին հիմքերն ամեն)։Կիտրոնի տաք ճյուղը ջարդվեց,տերեւները արցունքի պեսսահեցին վար,եւ Իսպանիան շնչահեղձ էր։Գնդակն անցավ սիրո միջով,որ դեռ երգ չէր դարձել, բնավ,փթթում էրբաց - չբացված սրտի խորքում։(Այդ նույն պահին Հայաստանիաղջիկները լաց լացեցինաղեկտուրեւ ամենն այդ տեսավ Աստված)։Գրենադա, խոսք չեմ գտնում։Որովհետեւ այդ գնդակըգնդակ չէր լոկ,այլ արյան մեջ ընկած ասեղ։(Իսկ աշխարհի ծագերն ամենիրար ամուր շաղկապված եներակներովպնդաճակատ պոետների)։Գ.Եվ իր ճամփով դժվար ու հեշտլուռ գնում է նույն ասեղը,ծայրի վրա՝միշտ փորփրվող վերքը դարի։(Անգամ հիմա, երբ որ հանկարծխոսք է բացվում նախճիրներից,կծկվում էՉարենցը եւ սիրտը բռնում)։Նախնադարից մինչ մեր դարը,մինչ սիրտը մերդեռ անարգել թռչում են սեւ ասեղները։