Ասում է՝ ծխում եմ
Վարդան Հակոբյան
Ասում է՝ ծխում եմ։Բայց ծխախոտը պահած ծոցում,ուրիշից է ծխախոտ վերցնում,վառում է կրակով ուրիշի,իր չունեցած ատամի տակ փստացնում։Ասում է՝ երգում եմ։Բայց քանի որ բառեր չունի սեփական,ուրիշից է բառեր թռցնում,հանգ ու վանկի զրնգոցովիր չունեցած ատամի տակ... փստացնում։Հ.Գ.Երբ ձեռք է մեկնում, զգույշ, բացիլներ կան ձեռքերի վրա,Ասում են թե՝ մկան մեզով է հունցված կավը նրա։