Աստվածուհի
Վարդան Հակոբյան
Ուրիշ ոչինչ չեմ ուզում. -Օգնիր, որ ես ինձ ներեմ,Օրվա շունչը տեղ բերեմ,Ցավս ինձնից տարբերեմ,Սեւն իմ սրտից ես քերեմ.Անսա, փրկեա, Սրբուհիս։Սերս աղերս է դարձել, -Պահը բռնել չի տալիս,Լացը հասավ ժպտալիս,Արցունքը լույս է լալիս,Հավատս տուն չի գալիս.Անսա, փրկեա, Սրբուհիս։Դարեր կանցնեն, իսկ ես՝ չէ, -Զի իղձ ունեմ՝ չեմ հասել,Խաչված բառեր՝ չեմ ասել,Սրտի ծալքեր՝ չեմ բացել,Դժվար ճամփա՝ չեմ անցել.Անսա, փրկեա, Սրբուհիս։