Ավո
Վարդան Հակոբյան
Մոնթե Մելքոնյան - իմ ժողովրդի հերոսական զավակ, ես հավատում եմ, որ դու երբե՛ք, ինչ էլլինի, չես լքի Արցախը։ Ավո՛։ Դու միշտ մեզ հետ ես՝որպես դեռ նոր ծագող բարի լույս՝ մաղթվածմեր լեռներին։Հողից մինչեւ երկինք կանգնած է սարը,հողից մինչեւ երկինք սարը Ավո է,ճակատի վրա՝ աստղ ու շուշան,ճակատի վրա՝ լույսի մանանա,չհանգչող լույսի կերոն է Ավոն։Եվ ընթանում է Մռովը անկանգ,հորիզոնի մեջ արյան բոցեր կան,պատառոտված են արշալույսները,Կնդրուկի լերանց խունկ են աչքերը,քրքումն արեւի աշտանակ է սուրբ։Հագավ Արցախը ժպիտն Ավոյի,ճամփան բաց դռան կանչ-հրավեր է,շունչը սոսափ է թռչող թեւերի,Մոնթեն դաշտի մեջ ամարասվել է,Մասիսից մի հեղ ձյուն դրեք շուրթին։Վերցրու ձեռքերը, լեռանն եմ ասումու բուրվառում են քառսուն խնկեղեգ,քառսուն եղեւնի հասնում են երկինք,դեմից գալիս է Սեդան - հրեշտակեւ օծված է նա գիշերվա շաղով։Մոնթե, զավակս... Զարկդ Դավթինն է...ուղին դարձի մեջ իրեն ճանաչեց,երգը փնտրում է լարը աղբյուրի,քաջածաղիկ է ծիրանին ու հիր...Արցախ, Աստծո դուռն ես երկրային։