Մենարան Վարդան Հակոբյան

Արշալույսները

Վարդան Հակոբյան

ԱրշալույսներըԾաղկում են բարձր լեռների վրա,Եվ լեռնահայաց երկինքը մեկեն Դառնում փիրուզյա,Գտնում է իրենՄոլորությունից հետո գիշերվա։ԱրշալույսներըԼեռների սրտում նշխար առ նշխարԱրարվում են այն տխուր պահերին, Երբ մեզ թվում է՝Լեռներն ուր-որ է կուլ պիտի գնանԳիշերվա թանձր արհավիրքներին։ԱրշալույսներըԿապույտից էլ պարզ Ձեր ժպիտներն են,Արեւագալի սարսուռներ հագած, Սիրավոր լեռներ,Ու զարդարում են ոչ թե միայն ձեր,Այլ նաեւ դեմքը բացվող աշխարհի։