Ափով ջուր էր մեկնել
Վարդան Հակոբյան
Քեզանից բացի ոչ ոք քեզ չի տեսնում այնպես, ինչպեսդու ես քեզ տեսնում, մինչդեռոչ մեկին այդպես չի թվում։ Եվ կասկածելի է վայրկյանը, որը դեռ չի եկել։Բերման ենթարկված անձրեւ. ծաղիկները այլեւս չեն ընդունում։ Ոչմի տեղ չէ ճշմարտությունը։ Եվ ծառը՝ ցատկատախտակինկանգնած լողորդի նման, ձեռքերը երկարել, թեքվել է, որ նետվիջրի մեջ, բայց այդ դիրքով, քանի տարի է, կանգնած է ափին։Եթե անում ես մի բան, ուրեմն՝ամեն ինչ անում ես, բացիայդ մի բանից։ Իսկ թե ինչու է սիբիրյան ագռավն ավելի սեւլինում, կարող եք հարցնել Գրիգոր Ներսիսյանին։ (Մի մարդ է, էլի)։Հոգի՝ հիշողություն ապագայի։(Քաշվեիր, գոնե Սողոմոնից, իսկ ես՝ դեռ ոչինչ։ Ինձ հետ եմ խոսում, թե՞ ուրիշի)։ Այնպես եմ քայլում անհայտ քաղաքում, ասես,հատակագիծը մանրամասնում-կծկում եմ ոտքերիս մեջ՝ միայլ տարածքում նրա նմանակը կառուցելու մտադրությամբ։Չէ՛, Սողոմոնը չէր հաստատ, Դալին էր Սալվադոր, աղբյուրի մոտ կանգնել էր երեկ - բոլորովին մերկ -ափով ջուր էր մեկնել իրենից առավել մերկ մի աղջկա։ Եվ մութը,որի մեջ նրանք չէին երեւում, երբեւէ այդքան գեղեցիկ չէր եղել։Ոչ ոքից չեմ քաշվում,բացի ինձանից։ Դալու ծոծրակին եւս աչքեր կային։ Անխուճապ մի քամի՝ աշնանմկրատը ձեռքին, թեպետ օգոստոս է դեռ, մտել է ծառերի մեջ։ Գիշեր-ները, ասե՞լ եմ, թե՝ չէ, ես քնում եմ չվող կռունկների թեւին։Չի կարող լինել մեր հոգին գերի Սերտած խոսքերի, կռտած մտքերի.Չարենց Եղիշե։ Որձ։ «Հայ գրականության ամենաքաջ տղան». Մաթեւոսյան Հրանտ։ Եվ ես ուզում եմ գտնել,կարդալ գիրքն այն, որը դեռչի գրվել, որը, կարծում եմ, երբեւէ չի գրվելու եւ ոչ մի լեզվով։Եվ այսպես, չեմ մեռնում, որովհետեւ ապրելը բացարձակ խայտառակություն է։ Իսկ ձին գայթում է իր անասելի գեղեցիկ լինելուց։ Ոչ մի բառ։