Մենարան Վարդան Հակոբյան

Բաբելոնից հետո

Վարդան Հակոբյան

Ես բառ եմ ընդամենը՝«սիրում եմ»,որ հայրս շշնջացել է մորս, երբ նա եղել է 16 տարեկան։Սիրելի ճանապարհ,միակ ելքըերեխայի ծնունդն է։ Ծննդկան աղբյուրի խշշոցներումշարահյուսվում են խոտը, երկինքը, միտքը, եւ օդըլցվում է ոչ մի վարդից չգերազանցված բուրմունքով,ոչ մի շողից չգերազանցված թիթեռնիկներով՝ դեղին, կապույտ։Բոբիկ հովիտներումզրնգում էգարնան վարգը։ Շիրազն իր բաժակն այնպես է խփել Արարատսարին, որ աշխարհում այլեւս չասված կենաց չի մնում։ Լույսըկանգառներ չունի։ Բաժանումը կեղծ վիճակ է, որովհետեւհանդիպումը միշտ ներկա է։ Իսկ մանկության լեռներից բարձր լեռ չկա։Վայրկյանի ճյուղերինհյուսեցիես իմ բույնը։ Գնացել էի մի նոր շյուղ կամ մի ծեղ բերելու, երբ վերադարձա, վայրկյանն արդեն թռել էր։ Չկար։ Մնացել էին աչքերդ։Անվերջանալի ճանապարհի վրա քայլում են երկու լեռներ՝ որպես նժարներմութ ու լույսի. արեւը մեկի թիկունքից ծագում, մյուսի ուսին մարում է։Աշխարհում ամենից նորն աշխարհն է, որը, սակայն,ամեն վայրկյան հին է ու այլ։ Ես ընդամենը խոսք եմ՝«սիրում եմ»,իսկ «խառնակ» բառն, անշուշտ, ծնվել է Բաբելոնից հետո։