Մենարան Վարդան Հակոբյան

Բառավորվում եմ

Վարդան Հակոբյան

Բառավորվում եմ - Լեռնային առուն իր գիրկը առնողՄենավոր ձորի լռության նման,Դառնում եմ կարկա՛չ,Արձագա՛նքՈւ կա՛նչ...Արյան մեջ պահված մտածումի պես,Որ վաղուց ելք չէր գտնում հայտնության,Վտակ առ վտակ տողեր եմ դառնում, պողեր եմ դառնում,Բառավորվում եմ...Հետո թողնում եմ, որ իմ տողերըԱրահետ դառնան լեռներ մագլցող,Լեռներից իջնող - Ոչ երբեք՝ փախչող - աղբյուրներ դառնան, ՈՒլունքաշարի հանգույն ցոլցլանԿույս աղջիկների ճերմակ կրծքերին։Բառավորվում եմ,Ծիծաղի նման ալիքավորվումԵվ թեթեւություն բերում իմ հոգուն,Արցունքների պես,Անցյալը վանում ներկայի մեջ իմ,Ապրում եմ նրա վաղվա օրերում...Եվ այսպես՝ մի կյանք։ Անթերի, թերի։