Բարեւ, աստղեր
Վարդան Հակոբյան
Բարեւ, աստղեր՝ որ դրվում են բանաստեղծությունիցվերեւ՝ որպես վերնագիր։ Վաղուց ձեզ չեմ տեսնում,չեմ լսում, չեմ... գրում։Աստղեր...Իսկ ես ընդամենը մի կույր ճրագ ունեմ, որովկորամեջք շրջում եմ գիշերում, չեմ ուզում ոչ մեկինհանդիպել, չեմ ուզում ոչ մեկին տեսնել, ուզում եմմեռնել։Թող նա չգա։ Չլսի։ Չիմանա։ Թող նազրկվի ինձ հիշելու կարողությունից, ինձ համար թեկուզբույլ մը հառաչ արձակելու առիթից,թող նա գնա մոլորված։Աստղեր։Որքան եմ շտապում դեպի առավոտը, որ նրանասեմ՝ ատում եմ։ Բայց ափսոս չե՞ն սերը,առավոտը։ Ատո՞ւմ եմ։ Կատեմ, կատեմ... իմ մեռնելուց հետո։Աստված իմ։Ինձ մի պահիր այնքան, որ իմ աչքով տեսնեմիմ կործանումը։ Չեմ ուզում։ Տարինձ, Աստված։ Գիտեմ, որ շիրմիս վրա, եթե ունենամշիրիմ, երեք ծաղիկ, առանց որեւէ մեկի օգնության,միշտ կբուսնեն՝ որպես բանաստեղություններից վերեւ դրվողաստղեր։ Ու ես միշտ կլինեմ չգրված, անգրելի խոսք։Աստղեր...