Մենարան Վարդան Հակոբյան

Բոռը

Վարդան Հակոբյան

Տզվզում է՝ ես եմ մեղուն.Այդ խոսքով է ծաղկունքի հետԼեզու գտնում Անմեղանում,Ամեն օր մի փեթակ մտնում։Բայց մեղր չէր նա արարում,Այլ տզվզում փեթակներումԵվ պատրաստի մեղր էր ուզում։Կռվտոց էր՝ ուր մտնում էր,Ուր ոտք դներ՝Վռնդվում էր։Ամբողջ օրը (ինչ բույն, ինչ բան)Թափառում է անգործ, անբան,Չհարցնես էլ, ինքն ասում է.-Ես ամենից լավ մեղուն եմ,Մեղուների մեծամեծն եմ...Մեղուներն ինձ չեն ընդունում,Դե, պարզ չէ՞, որ նախանձում են։