Մենարան Վարդան Հակոբյան

Գարուն-2

Վարդան Հակոբյան

Այն աղջիկը արեւակունք,Որ թվում է՝Պիտի հառներ ծաղիկներից կարոտագույնԿամ ժայռածին աղբյուրներիՔարե ակից,Ուր շուրթերս, մի կում չարած, սառում են խիստՈւ կրակվում,Այն աղջիկը պարզ, հողաջերմԱրեւից է իջնում ահա:Եվ ես ափսԵրկարում եմ դեպի արեւ,Խնդրում եմ, որ ինձ ուսին առած գագաթներըՔիչ բարձրանան,Եվ աղջիկը կապույտների թեթեւ քայլքովԻջնում կամաց,Կանգ է առնում ափիս վրա:Ես տանում եմ այդպես նրան,Տանում եմ միշտ, անվերջ, անվերջ՝Որպես մութին պարզած մի ջահ:Ու իմ ափիցՃառագած այդ լույսի համարԴարերը ինձՁեռքից-ձեռք են տալիս հերթով.Եվ տանում էԱղջիկը ինձ, տանում, տանում.Եվ ասում է՝Ուրիշները ծերանում ենՏարիների համն առնելով,Իսկ դու նոր ես դեռ մանկանում,ԱռաջներումՉէիր տարվում դու հեքիաթով:Ասում էր նա...Իսկ ես նրան տանում էի,Եվ տանում էր նա ինձ, տանում:......................................................Այս ամենի մասին այսօրԵս պատմեցի մի աղջկա,Եվ նա ասաց՝Շատ դժվար է քամի բռնել,Բայց դե ոչինչ,Դա քեզ արդեն հաջողվում է:Ու լաց եղա (իսկականից)Չգիտեմ թե ինչի համար: