Գարուն-4
Վարդան Հակոբյան
Ծաղիկները շարժվում են հողում,ծաղիկները շարժվում եմ շողում,ծաղիկները ելնում են ծառն ի վերեւ ճյուղեր ու շյուղ ծաղկով ողողում։Վարարում եմ, գետակ եմ դառնում,երազներից թեւեր եմ առնում,եւ չասվող խոսքի, երգի կարոտիցիմ հայացքը հեռվին եմ հառում։Հեռուները երազ են լալիս...հեռուները ինձ դաս են տալիս,նոր ճանապարհը ծնվում է այնժամ,երբ ճանապարհից ես դուրս եմ գալիս։Ծաղիկները բուրում են հողով,հեռուները բուրում են շողովեւ շնչում եմ ես նոր ձգվող ճամփով,ինչպես որ ծառը՝ իր ճյուղ ու շյուղով։