Գեղմ
Վարդան Հակոբյան
Իմ բաժակի մեջ - ջրում զիլ զուլալ,բուրում է ճյուղըցաքի։Մեր հանդերից է։Երբ երեխա եմ եղել,ցաքի մեջ պահված մանուշակներն եմ սիրել,հանելիսճեռքս ճանկռել է փուշը,ու քաղցրացել են մանուշակները։Երբ երեխա եմ եղել,այս ցաքը չունեցած շորս պատռել էու ճանկռել էինձ։Ճանկռել է՝ ինչպես կրծքի երեխանմոր դեմքն էճանկռում։Այս ցաքը նման էերգի -կոշտ ու ճշմարիտ։Եվ նուրբ։Այս ցաքի վրա - փշերի ծայրին -Գեղմ կամանկության։- Ցաք, որ փշերից ո՞վ խլեց-տարավկարկատանները հովիվԱրտեմիկամ Առանդիկի, -ասում եմ ու նոր, իմ նոր «կոստյումից»,որքան էլ տանը հանդիմանեն ինձ,պոկում մի ծվեն,տալիս եմցաքին:Իմ բաժակի մեջ - ջրում զիլ-զուլալբուրում է ճյուղըցաքի։Եվ որքան նման է երգի,եւ որքան նման չէ երգի։