Մենարան Վարդան Հակոբյան

Գետի մեջ

Վարդան Հակոբյան

Գետի մեջ քանի՜ պայթյուն է եղել,Որքան ձկներ է գետը կորցրել,Ափերը նրա ինչքա՜ն են նեղել,Եվ գետի ցավը ոչ-ոք չի հարցրել։Թե շնաձկներ ծներ նա, գիտե,Ջրերում ոչ մի պայթյուն չէր լինի,Բայց գետը, ախր, Խաչենագե՛տ է,Բարության սերմեր նա միայն ունի...Անդարձ օրերից խորհուրդներ բերում,Հոսում է դարձյալ անվրդով, բարի,Նոր ձկնիկներ են ծնվում ջրերումԳեղեցի՜կ, սիրո՜ւն, խաչենավարի...