Մենարան Վարդան Հակոբյան

Գյուղական պատկեր

Վարդան Հակոբյան

Օրը մարմրեց անտառի վրաեւ ամենաբարձրծառերը նրան հրեցին վերեւ։Մի ծառի կատարթաթախված մնաց հուշով արեւի։Անտառից մի հավք գնաց օրվա հետ,հոգնած թեւերիստվերը թողած խիտ սաղարթներին։Եղնիկը փորձեց իր կերպարանքըդուրս քաշել ջրից,փախցնել դեպի բացատներ ուրիշ։ՈՒ եղավ մի պահ,երբ դեռ արեւը լրիվ չմեկնած,լուսինը իր կես դեմքով երեւաց,քմծիծաղ տվեց՝առանց ետին միտք։Հանկարծ ծմակից դուրս սահեց չոր ու գեջ փայտով բարձվածկարմրախայտ մի ձի,կարմիրի վրա՝ տեղ-տեղ արեւի բծերը մարած։Մեկ ուրիշ բանուկ կածանի վրաանտառից ելավառաջաքաշը գյուղի նախիրի,գալիք գիշերվա ուրվանկարը՝տղամարդ մի ցուլ։Ես ու Մեծ քարընայում ենք գյուղին։Մայրս այսօր էլ կհանդիմանի,որ ես նախիրը ուշ եմ գյուղ բերում։Ցուլից շատ մոտիկ քայլող երինջիդունչին պահվել էմեր հանդ ու սարից պոկված մի ծաղիկ։Ավարտված օրը - որպես մի խնձոր -ես տուն եմ տանում ցլի պոզերին...