Մենարան Վարդան Հակոբյան

Գողգոթա

Վարդան Հակոբյան

...Մայրը որդու ձեռքից բռնած քայլում է,եւ երազը դիպչում էնրա ոտքի ծայրին`ամենացավեցնող քարի պես.-Աստված իմ...Մոր ցավից երեխան սկսում է լացել:1.Երկնքով վազում է ուռենինեւ վարսերը լրիվ ետ են մղված,ու դեմքըձգված է առաջ՝ ինչպես թռչելիս.-սա քամու իրական պատկերն է։Թեքված ծառ-թիկունքին՝ էլի ծառ, էլի թիկունք,որ գնում են քամուն հակառակ։Շեղված խոտեր, թփեր-գվվոցի դիմաց՝փեշը պատահաբար քարերին ագուցածբքի,սա այն եղանակն է, երբ գայլերըդուրս են գալիսպարելու։Վտակը այծենակաճի գրպանից ընկած եղեգնյա սրինգի նմանսոթ տալով խոտի միջով,կեռ ու մեռ շրջանցելով քարուխութ,գնում է սրընթաց,ընդհուպ՝ մինչեւ մեխվի ջրվեժի տակ,անճանաչելիորեն փոխելով իր նրբին մեղեդին։Էգ առյուծը կանգնել ու խոնարհ-անմռունչնայում է իր ոտքերի տակից դուրս պրծածքարի գլորանքին,մինչեւ որ այդ քարը, տեղ-տեղ վեր ցատկելով,վերջին շրմփոցն է թաղումամայի սրտից ավելի ամայի ձորում։Մութը հնարավոր չէ հագնել կամ հանգցնել։Այրին՝ բոբիկ ոտքերի արյան ցոլքերըթողնելով քարերին,իսկ փեշը լացի մեջ աչքեր կորցրած տղեկի բռան մեջ,հասնում է թումբը հեռավոր,ուր լիրբ լուսինը փորձում էր իջնելիրենից առաջեւ արդեն շողերին տեղ էր արել.նախ ձգում-հանում է խաչը փայտյա,նետում,ապա չոքում է,ուշունցաբերան երեսը քերծել է հողին.-Դու ի՞նչ իրավունք ունեիր մեռնելու,հողի տակ դու ինչ գործ ունես անելու,ով պիտի ինձ համբուրի, սիրի,գուրգուրի,չապրեցիր էլ, որ երեխադ ծնվի, տեսնես՝ տղա՞ է, աղջի՞կ է,ես նրան հո իմ հերանց տնից չե՞մ բերել,ի՞նչ էիր խոստացել, մոռացել ես ամեն ինչ,ուրացել ես ամեն ինչ, դավաճան ես դու։Ես քեզ կհանեմ շիրիմից,ես չեմ թողնի քեզ այստեղ,ես կլիզեմ քո վերքերը,ես քո ձեռքը կդնեմ իմսրտի վրաեւ դու կարթնանաս, կելնես, կժպտաս.ինձ համարչեմ ասում, տղայիդ համար եմ ասում,ինձ համար չեմ ասում - մայրիկիդ համար եմ ասում,ինձ համար չեմ ասում - սարերիդ համար եմ ասում,ասում եմ թշնամուդ համար - թշնամուդ համար եմ ասում։Եվ եղունգներով քանդում է ու հողը նետում չորս կողմ,եւ եղունգներով գլորում է քարերը ու հրում է չորս կողմեւ զույգ ձեռքերը թեւերի պես փռելով հոգնած հողին,ճչում է անմարդկային ու հոգեցունց մի ձայնով,ապա դեմքը դարձնելով երկնքին՝ ծեծում է կուրծքը։Գ.Մայրը որդու ձեռքից բռնած քայլում է,եւ երազը դիպչում էնրա ոտքի ծայրին՝ամենացավեցնող քարի պես.-Աստված իմ...Մոր ցավից երեխան սկսում է լացել,եւ մայրըինչ անում է-չի անում,երեխայի աչքը՝երկրագնդի պես կլոր,ընկնում է գետնին եւ սկսումգլորվելովհեռանալ։Մայր ու որդի վազում են, վազում են,որ ետ բերեն աչքը, մինչեւ կհասնեն, աչքըխփվում է մի քարի ու փշրվում է։Ոչ ոք չի կարող մինչեւ վերջ ասել,թե ինչեր կարող են լինել երեխայի աչքերում։Վարուժը գալիս է ընդառաջ.«Ինձ ոչ ոք այդպես չի նայել,այսինքն՝գնդացրի փողի նշակետի վրայովեւ իմ սրտի համար պատրաստվողգնդակներըարճիճից էին սովորական,եւ ես այնքան թիկնեղ եմ, որ գնդացրորդիվրիպման հավանականությունը դարձնում եմշատ փոքր։Քեզ հետ այլ բաներ պիտի խոսել, իհարկե։Ուզում եմ ասել, որ ես բարբարոսաբարեմ վարվել իմ մեռնելով։Ուզում եմ չներվել։Ինքնաթիռը մխրճվում է երկնքի մեջ,եւ ես ափսոսում եմ,որ մանկությանս օրերին քեզ չեմհանդիպել,ուր ոտքը առվի մեջ ճողփելը այնքանհաճույք չէր, որքան դրա համարփափուկ տեղերին ապտակ ստանալը մայրիկից։Ծուխը հողի փոշին է։Մոխիրը հիմարություն է հուշի։Ճիշտ է, սրտիս են խփելգնդակով,ճիշտ է, արյունս գետ էր անանուն,որ ոչ մի քարտեզի վրա չի էլ նշված,ճիշտ է, մի քանի ծաղիկ կար կրծքիս,բայց սա արդարացում չէ,պիտի չմեռնեի,քանի որ միշտ հիշում եմ, որ սպասում ես,քանի որ մենք միացած ենք այնքան,որ մեկն ենք,եւ ընդամենը իմ մասն էր գնդակված,քո մասը հեռու էր գնդակվելուց,եւկես մասով ոչ ոք չի մեռնում,մանավանդ՝ դու չգնդակվեցիր իմ վերքով,որ մեր երեխան հեր ու մերով լինի։Մի փորիր իմ շիրիմը եղունգներով,թող հանգստանա հողը արյունիս,մեկ է,դու պիտի քո ցավի միջով միայն ինձ գտնես։-Քանի տարի է հարկավոր քեզ,քանի դար է հարկավոր քեզ.ես ու մեր երեխան տալիս ենք,որ իմ հայացքը ամփոփեսմշուշի մեջ անօգ ու փոշեպատ։Ես քեզ չեմ հրում հեռուն,Ես ուզում եմ, որ դու ապրեսու կարողանաս թույլ տալ քեզ՝ինձ մոռանալ, կարողությանդ չափ։Իմ երեխայի աչքերով ես կապրեմու լաց կլինեմ իմ երեխայի աչքերով՝եթե քեզ համբուրեն չսիրելով.թող նա, ով հանդիպի քեզ,ավելի շատ սիրի քո ազատությունը,ես կաշխատեմ ետ չնայելու հող դառնալ,որքան հնարավոր է՝ արագ,դավաճան եմ ես, որ մահացել եմու խոստումնազանց եղել օր-ցերեկով։Բայց դու ինձ դավաճան մի ասա,որ սիրտս չքարանաու ամբողջովին հողին գումարվեմ,քարը ուշ է հող դառնում, քարը չի մեռնում։Երկինքը ինքնաթիռի թեւին բերում է ռումբեր,եւ ես պատրաստվում եմ դիմավորելուՄարդուն, որ մ.թ.ա., չգիտեմ՝ որ դարից,գալիս է հյուրասիրության»։3.Մոր ձեռքից ձգում է տղան, եւ մորձեռքը պոկվում է նրա ուսից, ու տղանճչում է։ Հետո մյուս ձեռքից է ձգումտղան, մյուս ձեռքն է մնում ափի մեջ,տղան ճչում է։ Ճիչը փրփուր-փրփուրվարդերի կարմիր է ցրում փողոցներում,ու տղան նավակ է նստում, որ լողալովափ հասնի,եւ մոր ձեռքերը դառնում են թիակներ,անհայտ ուղղության վրա է ափը, որըհեռանում է այնքան, որքան մոտենում է որդին։Իսկ մայրը Ստեփանակերտի մի անշուք փողոցումկանգնել է անշուքու չգիտե, որ փողոցը վիրահատարանի սեղան է,իսկ սեղանի վրա՝ ճերմակ-ճերմակ պաստառներում,տեղ-տեղ արյունված ու կարմիր-կարմիրիր ժպիտն է,որ առաջին անգամ տվել է տղայի հայր Վարուժը։«Ժպիտը ինչպես կարող է փրկվել,- ասում ենբժիշկները,-երբ այնքան արյուն է կորցրել,դոնորներ պետք է վարձել շտապ,արյուն պիտի ներարկվի,բայց ի՞նչ կարգի արյուն,ժպիտը պետք է փրկել հանուն երեխայի»։«Չէ, չեմ ուզում, արյունս մի խառնեք»։Բայց մի տղամարդ մեկնում է իր աչքը,բայց մի տղամարդ մեկնում է իր հայացքը.«Վերցրեք,- ասում է,-վերցրեք ժպիտներս՝ որքան պետք է»։«Ախր դուք վիրավոր եք, շատ ծանրվերքեր եք տարել եւ ցավ կա ձեր ժպիտում»,-խորհուրդ են տալիս բուժսանիտարները։«Վերցրեք,- համառում է տղամարդը,- վերցրեք,Փրկեցեք ժպիտն այդ կնոջ, մեջտեղ երեխա կա»։Պատվաստված արյունով ժպիտը սկսում էապրելու նշաններ ցույց տալ։«Ես չեմ կարող այլեւս ժպտալ,ես երբ ժպտում եմ՝ սա իմ ժպիտը չէ»։«Ոչինչ, դու էլ դու չես, որովհետեւհիմա ով է ինքը, մենք բեկորներ ենք,հավաքվում ու ամբողջական ենք ուզում լինել,իսկ դիմացի շենքից կախվածլվացքաքողի վրառումբի զարկը թողել է քրքրվածմի շոր՝ թեւը դեռ թեւքի մեջ»։Մի ձեռք քաշում է արեւը՝վիրասեղանիվրա կախված լուսամփոփի հանգույնու ավելի մոտեցնում փողոցին,ուր ժպիտների կյանքը փրկելու համար բուժպայքար է գնում ահեղ։Դու երեխա չեղար, երեխա, սուտ է։Գլորվող աչքիդ ետեւից վազում եսու շրջում ես ծովը երկնքի դեմքին,ու հանած ոտնամանիդ կրունկովխփում ես ճաղատինօրվա։Մայրդ վաղուց սպասում է քեզ եւ ինքն իրեն,կորցրել է իր ժպիտը եւ չի գտնելու այլեւս,իսկ գտնվածներըժպիտներ չեն, այլ ժպիտներ են, էլի, հենց այնպես։Որպեսզի չմեռնի ինչ-որ բան, ինքն էլ չգիտե՝ ինչ,մի մարդ, որը ժպիտ է տվել՝ որպես դոնոր,ներարկելու մորդ ժպիտներին մեռնող,երեկ ուզեց թեւը տեղավորելմորդ գլխից վերեւ, երկնքի մեջ,մայրդ նրան խղճալուց՝ լաց եղավ,քանի որ դժվար է քար բարձրացնել,առավել եւս՝ շիրմաքար,եւ ասել.«Ով կա այդտեղ, դուրս եկ,բավական է, որքան խաղացել ենք»։Մայրդ չի հավատում, որ խաղ չէ այդ ամենը,մայրդ բոլորի ժպիտներն արհամարհելով, միանգամիցքրքջում է հեծկլտալու նման...Հիշո՞ւմ ես, երեկ քրքիջներըդարձան հրեշտակի փետուրներու ծածկեցին բլուրները վշտի, դժբախտությանլեռները,երկինքը ձյունած դաշտի շարունակություն էր,ամենեւին էլ երկինք չէրեւ վերեւ նայելու տեղ չկար, գոնե՝ աղոթքի համար։Իսկ մայրիկիդ իրանը գետի գալարումիպես հորդացել է այնքան,որ ոչ մի ճանապարհ չի կարող գոտեւորվել,քանի որ մայրդկարող է ինքն իրեն չներել՝ ժպիտներիպատվաստները չբռնելու համար։«Սա ինչ կյանք դառավ, իմանայինք՝ չէինք ծնվի,բայց իմացողներ կային, չէ՞, կային, չէ՞,բոլորը բանտի են արժանի, բոլորը,եւ դրա համար Աստված բանտ է դարձրել աշխարհը»։Երկնքի ճաղատը քերծվել է Ցից քարիպռնկին եւ թխպերը արյունոտ լաթեր ենվիրակապի.ինչ սուտ աշխարհ է այս բոլորը։«Ես ամենից ուժեղն եմ աշխարհում։ Անհաղթելի։Ոտքերիս տակ քանի-քանի սանձեր եմ կտրտել։Ապտակել եմ։ Տիրել։ Առել։ Գրավել եմ։Իսկ հիմաՈտքերիս՝ փոշին է... Երուսաղեմի։ Դու գալու ես։Անիրական քո հեռացման մշուշներից, Վարուժ,արթնացել եմ երեկեւ լույսի ցնցուղներ ընդունել։Ուզո՞ւմ ես, կարդամ՝ ինչ եմ օրագրումս զառանցել։Բայց մինչեւ կարդալս, ասեմ՝երեկ երազիս մեջ գնում էի մի տեղ,չգիտեմ որտեղ,մի սիրուն տղա (իմ դասընկերներից էր),ինձ ժպտում է, ես էլ իրեն եմ ժպտում՝երեխայի ձեռքից բռնած,հետո կարմրում եմ ժպիտներիս համար(քո մեռնելուց հետո ես չեմ ժպտացել դեռ),դու գալիս ես, ասում՝ ժպտա, ժպտա, ժպտաայդպես, որ ժպտալը չմոռանաս։Ու ես սկսում եմ լաց լինել, որովհետեւ ինչքան ուզում եմ ժպտալ, չի ստացվում,երեխան լաց է լինում, ձգում է իմ թեւից,ճչում է, ես զարթնում եմ, տեսնում՝ երազ։Աչքս փակում եմ, հիմա էլ մի ուրիշ տեսիլ.ես ակամա հայտնվել եմ անսովոր մի պարում,ուր ցուլը կարմիր պաստառը շփոթել է արեւի հետեւ, աչքերն արյուն բռնած,ամբողջ Իսպանիայով մեկ (էս երկիրը որտեղի՞ց ընկա) վազում էիմ ետեւից,կրծքակողերի տակ - սրտում - սվինի ծայրը արյունակալած։Իսկ Լորկան, Պիկասոն, Դալին եւ մի շարք ուրիշ ծնունդներ՝գուցե եւ աշխարհ եկած Ցուլի համաստեղության ներքո,էլ չէին շվվացնում ցուլին այդ անպատկառ։Լավ, օրագիրս կարդամ։8.05.93թ.Երբ ասացին, Վարուժը չկա, չհավատացի,որովհետեւ դու էիր այդպես սովորեցրել ուասել էիր՝ հենց հավատացիր, որ չկամ, այդ ժամանակչեմ լինի։ Մինչեւ հիմա էլ աշխարհը մեկ է,ես՝ մեկ։ Բայց ինչ թաքցնեմ մեղքս, երբասացին չկաս, ուշաթափ եղա, բոլորըինչ - որ տեղ վռազեցին, ու երբ աչքերսբացի, բան չտեսա, մութը ինձ քաշում էր,որ չխորտակվեմ՝ մեկը ձգում, հանում էր,մութը քաշում էր, որ չխորտակվեմ՝մեկը ձգում, հանում էր.աչքերս վերջին ճիգով բացեցի, տեսամեր երեխան ձեռքիցս ձգում ու լաց է լինում։ Ու որոշեցի՝ ինչ էլ որ լինի, չմեռնել։10.05.93թ.Երազում եկար, ասացիր՝ լա՞ց ես եղել, ասացի՝ չգիտեմ,ասացիր՝ լաց մի լինի։ Ինչո՞ւ եկար, ինչո՞ւ ասացիր,ինչո՞ւ նայեցիր։ Եթե չես սիրում ինձ՝ ինչո՞ւ այդքան լավն ես։ Եթե սիրում ես ինձ,բա ինչո՞ւ սպանվեցիր։11.05.93թ.Ես ասում եմ՝ անտանելի վատն ես դու,հետո պարզվում է, որ շատ սիրելուց եմ ասում։Ես ասում եմ՝ արհամարում եմ քեզ,հետո պարզվում է, որ շատ սիրելուց եմ ասում։Ես քեզ ասում եմ...Հետո պարզվում է...Ես քեզ ասում եմ...Հետո պարզվում է...Ես...Հետո...Ես...Հետո...Դու շարունակում ես չգալ։ ԱյդպեսԴու շարունակությունն ես դառնում հեռվի։Եվ, իրականում, իսկապես որ՝ սեր չկա։Լսում է Աստված վերեւից ու ասում.- Դա էլ շատ սիրելուց ես ասում։Եվ ես ժպտում եմ Աստծուն։12.05.93թ.Ում էլ ժպտամ, եթե ժպիտս ընդունողը դու չես, որին ժպտում եմ,նշանակում է՝ես ուրիշինն եմ վաղուց, եւ ես ես չեմ երբեք,քանզի շիրմիդ դաշտում բուսած ծաղկի հոտից էլզգում եմ որդուս արյան կարգը։12.05.93թ. (երեկո)։Քո արյունը հոսում է դաշտն ի վար,քո տղայի երգը հոսում է դաշտն ի վար,քո այրու հայացքը հոսում է դաշտն ի վար.-տեսնես հեռվում ինչ գույն ունի ծովը։13.05.93թ.Ես քեզ տալու հարց չունեմ այլեւս, հավաքում եմ աշխարհիկտոր-կտոր բեկորները եւ ուզում եմ վերականգնելիմ երազի փշրված դեմքը։14.05.93թ.Ո՞ւր ես։ Որպես գաղտնիք ասեմ, որինձ ոչ-ոք քեզ պես չի կարող սիրել՝եթե չես էլ սիրում,որովհետեւ ես կյանքում սիրում եմ միայն քեզ։15.05.93թ.Ռումբը ընկնելուց հետո ուսումնասիրեցի,թեկուզ կարծր է այն անասելի, բայցկազմված է ուղեղից, ձեռքերից, ոսկորներից,աչքերից, արյուն ու ոսկորից մանուկների,պսպղուն ու հրեղեն կրակներից սրտի, խաղալիքներից,ու նաեւ՝ ծխից, որ բարձրանում է հետո։(Այստեղ, ահա, երբ այս բառերը կարդում եմ քեզ,ինձ վրա պտտվում էմի ահավոր ռումբ,տղան քո վեր է նայում անթարթ, տղամարդ,իսկ ես, ինչպես տեսնում ես,առանց ընթերցանությունս դադարեցնելուու առանց հայացքս թարթելու, վեր եմ նետումչրթած արեւածաղկի թեփըու օդաչուին ձեռքով նշան եմ անում անհամաձայնության,որովհետեւ աշխարհում ինձ սպանելու իրավունքը միայն քոնն է,Վարուժ,այլապես կյանքը ինչի՞ նման կլինի.ես այս աշխարհը եկա միայն քո հասցեով)։Հո չձանձրացա՞ր։Բեր, մի քիչ շոյեմ վարսերդ։16.05.93թ.Ուզում եմ գիշեր լինի, երազ լինի, դու գաս երազի մեջ, ու այդերազը չլինի երազ։ Ինքնիշխան, ազատ, անարգել ճախրենք միասին, (Շարունակել օրագրային գրառումները)։Ես ծառ չեմ, թուփ չեմ, որ պատվաստեն ճյուղն ուրիշ ճյուղի։Ինչպե՞ս կարելի է ժպիտին ժպիտ պատվաստել- չեմ ժպտա,Ինչպե՞ս կարելի է գգվանքին գգվանք պատվաստել- չեմ գգվի,Ինչպե՞ս կարելի է համբույրին համբույր պատվաստել -չեմ համբուրի,Ինչպե՞ս կարելի է սիրուն սեր պատվաստել-չեմ սիրի,ես ինչ ուզում եմ՝ միայն Աստծով, ես իմն եմ ուզում,աղաչում եմ, պաղատում եմ, Վարուժ, վերադարձիր։17.05. 93թ.Ձեր կուրսեցի Արեւիկին ես սպանելու եմ մի օր,որովհետեւ ասում է, թե, իբր, դու չես սպանվել,այլ գերվել, հետո փախել եսեւ հիմա գաղտնի ապրում ես ինձանից հեռու,եւ միայն ինքն է, որ կապ ունի քեզ հետ,եւ թաքուն հանդիպումներ եք ունենում դուք,իմ հոգու հետ այդ փչացածը շատ է խաղում։Մի օր էլ ասել է, թե ինքն է քո առաջին այրին,քանի որ իր համար դու մեռել ես ավելի վաղ՝երբ ամուսնացել ես ինձ հետ.մարդ չգիտե՝ նա երազո՞ւմ է, թե ցնդել է իսկականից։Իսկ ես, ճիշտն ասած, չեմ էլ ուզում լինելայրի,որովհետեւ ինձ համար դու երբեք չես մեռնելու,խոստացել ես, ինչ էլ լինի՝ անպայման վերադառնալ։Գիտե՞ս, մինչեւ քո սպանվելը,ես ծիծաղում էի, երբ ասում էին,թե կարող են մեռածները վերակենդանանալ,հիմա ամենից շատ եմ ես դրան հավատում։18.05.93թ.Սպասում եմ։ Իսկ դու համառորեն չես գալիս։Մերժում ես։Ինձ մերժելով՝ ավելի ես քեզ վրա տաքացնում։ Մեկ - երկու - երեք-չորս... Եթե ինձ չես սիրում, ինչո՞ւ ինձ չես ընդառաջում,որ ատեմ քեզ։ Չէ՞ որ մենք վաղուց անցել ենք չանցնելիքբոլոր ճանապարհները, որոնք ամենաանանցանելի էին։19.05.93թ.Թուղթը սուտ է։ Սուտ է գրիչը։ Խոսքը սուտ է։Եվ ես սուտն եմ ամենամեծ, քանզի ազնիվ եմ։20.05.93թ.Քո մասին երգս՝ բառախունկ է։ Ամեն օր աղոթում եմ,որ քեզ չկորցնեմ։ Դու սուրբ ես, մաքուր, անարատ,ամենաանմեղ արարածն ես այս աշխարհի։ Աստծուց շնորհակալ եմանչափ, որ դու կաս։ Որ չես սպանվել։ Ու ես քո շնչած օդըշնչելու բախտին եմարժանանում։ Եվ ուրիշ էլ ոչինչ չեմ ուզում։Նայեմ քո աչքերին ու... երջանկանամ։ Արի։ Նայեմ հայացքիդ ու... հասկանամ անհասկանալի աշխարհը։21.05.93թ.Աստված, երեւի , չների բոլոր նրանց, ովքեր իմնկատմամբ թունոտ են եւ, դրանով իսկ, ինձ ստիպում են,որ չարանամ։ Չարանալուս համար՝ ներողություն, նրանցփոխարեն։ Ես ուզում եմ միշտ լինել բարի։ Աստված քեզստեղծել է ինձ համար։ Մնացածը՝ ինչ կա,թյուրիմացություն է, սատանայի խառնակություն։Դու ինչպե՞ս ես կարողանում այս պղտոր կյանքումու աշխարհում այդքան պարզ ու մաքուր լինելու հավատարիմ՝ ինքդ քեզ։ Ու չգալ։ Ու մնալ հեռու։Քեզ հայացքով գգվելն անգամ մեծ շնորհ է։ Համբուրումեմ քո հոգին։ Հայացքը։ Շունչդ։Խոնարհվում եմ այն ճերմակ-ճերմակ հրաշքի առաջ, որ դու ես։22.05.93թ.Ես օրը չեմ ապրում։Ես սպասում եմ օրը։Ես օրվա մեջկանգ չեմ առնում։Ես օրվա միջով ընդամենը անցնում եմ՝դեպի հաջորդ օրը։Եվ կյանքս նման օրերի շղթա է՝ագուցված իմ ոտքերին։Այնքան կուզենայի ապրել տարվա 365-366 օրերից գոնե մեկը։Այնքան կուզենայի կանգ առնել օրերից մեկի մեջ՝որտեղ դու կլինես։Իսկ դու, որպես կանոն, անցնող օրվա մեջ չկաս,դու ինձ համար միշտ գալիք օրվա մեջ ես։Ես քեզ սիրում եմ ավելի շատ,քան որեւէ մեկը կարող էր սիրած լիներ երբեւիցե,քան որեւէ մեկը կարող է սիրել երբեւիցե,քան... հնարավոր է սիրել։Իմ սերը անհնարինության, ժամանակի ու տարածությանսահմանները խախտել է վաղուց։Քեզ հիշելիս՝ ապրում եմ կյանքիս ամենախորըեւ ամենաանհուն պահերը։Աստծո ծառան եմ...23.05.93թ.Լուսե թերթիկներ են թափվում ձեռքերիցդ, գարունըխելագարացնող խաղեր է խաղում գլխիս... Ցնորվում եմ։(Կշարունակեմ հետո)։Հրավերք ունեի այսօր։Մհերի եւ Նուշի պսակադրությունն էր։Ինչ լավ է, որ հարսանիքներ կան դեռ։ Գնացի։ Ասի՝ միքիչ ինձ մոռանամ։ Բայց, չգիտեմ ինչու, հենց սկսեցինզուռնա փչել, լացս եկավ։ Որ լաց չլինեմ՝ ստիպված ծիծաղում էի։ Հետո հիստերիկ ծիծաղի մեջ ընկա։Սթափվեցի Վարուժի քրոջ հրմշտոցից՝ աղջի, է՞դ ինչբանի ես։ Հրում էր ինձ, որ սթափվեմ եւ ձեռքով, մյուսձեռքով սրբում էր իմ ծիծաղի արցունքները։Հարսանիքում պարեցինք էլ։24.05.93թ.Ես շատ, անչափ շատ ցանկացա, որ ինձ սիրես,բայց, ավաղ, ուշ զգացի,որ դրա միակ ուղին այն է, որ քեզ չսիրեմ։Իսկ դա ինձ համար դարձել է ավելի անհնարին,քան քո ինձ սիրելը։ Ուրեմն՝ ո՞րն է ելքը. երեւի,միայն այն, որ... խաբեմ ինքս ինձ (կյանքում ոչ ոքիչեմ խաբել, ինձ խաբելուց սկսեմ), նայեմ քեզ ու... քեզչտեսնեմ, սիրելս ընդունեմ որպես... չսիրել, քեզցանկանալս համարեմ քեզանից... խորշել (այս բառերը գրելիս՝ գրիչս ջարդվեց, պլաստմասսայի մի արցունքաչափկտոր կաթեց թղթին, երեւի հուզմունքից շատ էի սեղմել),երբ հանդիպես ինձ՝ համարեմ, որ ինձ չես հանդիպել,երբ լացս գալիս է՝ ծիծաղեմ, երբ... Ինչքան շատ դռներկան իմ առաջ, իսկ ինձ թվում էր, թե փակված եմ միանդուռ խցում, այն դեպքում՝ երբ ես կենաց դուռ եմ։Ես քեզ արդեն, այնքան ուշացար, չեմ ճանաչում,Վարուժ, դու ո՞վ ես. բայց դա կապ չունի,առանց բախելու՝ ներս եկ...25.05.93թ.Հայը չի մեռնում։ Երեւի մենք, որպես ժողովուրդ, միակնենք, որ չենք մեռնում խաղաղ, տարիքն առած, բնականմահով։ Մենք նահատակվում ենք, մենք զոհվում ենք...Անցնում ենք սրբերի շարքը, եւ դրանով իսկ, սրբանում էմեր հողը։ Դրանից է, որ հայոց հողի վրա ծաղիկներըքաղցր են լինում ու չթառամող՝ որպես... սերընահատակների։Անկրկնելի։Բիբլիական։Խանդոտ է հողը հայոց, մեր սիրածներին իր գիրկն էառնում, որ մեր համբույրները՝ մեր սիրածներին տալիք,ինքն առնի իր վրա. մենք վաղուց դադարել ենք հողըմեր ոտքերի տակ պահելուց։ Մեր հողը մենք գլխներիսվրա ենք պահում, որ մեր ոտքերի տակ ավելի ամուր լինիմեր հողը։ Հողը չնահատակվող սեր է։Մենք մեզ հանում ենք մեր սրտից ու այնտեղմեր որբացած հողն ենք պահում։26.05.93թ.Քո տված ցավն ինձ լիուլի հերիք է։ Ես քեզ ուզում եմհանգիստ թողնել։ Չճանաչել քեզ, ինձ։Աստված իմ, հոգիս առ, պրծնեմ։27.05.96թ.Ինձ ոչ մի ձեռք չի կարող սանձել,որովհետեւ ինձ սանձող ձեռքը միակհողի տակ է-ձեռքերի անտառներ են ելնելու հողից։Ինձ ոչ մի ձեռք չի կարող գոտեւորել,որովհետեւ ինձ գոտեւորող ձեռքը միակհողի տակ է-ձեռքերի անտառներ են ելնելու հողից։Ինձ ոչ մի հայացք չի կարող տեղում գամել,որովհետեւ ինձ տեղում գամող հայացքը միակհողի տակ է-հայացքի անտառներ են ելնելու հողից։Եվ ես սանձվելու եմ Վարուժի հազար-հազար ձեռքերով,եւ ես գոտեւորվելու եմ Վարուժի հազար-հազար ձեռքերով,եւ գամվելու եմ տեղում Վարուժի հազար-հազար հայացքներով, եւ հազար-հազար տղա-աղջիկ եմ բերելու իմ ազգին։Բոլորն էլ՝ ինձ նման սիրուն, Վարուժի նման՝ ուժեղ։4.Երեխան մնացել է հեռվում։ Մեր խփածու մեր հողի մեջ խրված ինքնաթիռիցմի նոր կործանիչ է ձեւել - «Վարուժ»,ու մեկնել է երկինք - հորը բերելու-ջնջելով նրա բոլոր թշնամիներին։Իսկ այրին - լուսնաճերմակ երկնքում-ոտքերը պատված տղամարդակային արյամբ,քայլում է դեռ,ոտնաթաթերի հետքերը դաջելով ամենուրեք։Ինչ-որ մեկի հայացքը առել է վրան։«Համբուրիր ինձ, ասում եմ»։Նա համբուրում է ու չի համբուրում,եւ այրին ապտակում է նրան եւ ասում է,որ չի համբուրվել,քանի որ ինքը նա չէ, որ մեռել է,որովհետեւ նա, ով մեռել է՝ սիրում է,քանի որ նա, ով մեռել է՝ չի մեռել։«Ես շատ սանձարձակ եմ եւ ժպտալը հիմահեշտ է, դյուրին է՝ ջրի նման,եթե պիտի ժպտամ ժպիտներովպատվաստումի,ժպտալը ի՞նչ է որ՝ երկու անգամ երկու,ոնց որ անձրեւից հետո քերծից դուրս եկածապօրինի աղբրաջուրը՝մի քանի րոպեի կյանքով։(Եթե մեկի գլխին փչի նորոգելերկրագունդը,խնդրում եմ ինձ երկրագնդից դուրս հրավիրել, հետո)։Երեկ չարչի Ենոքը չծախվող իրկաշվե գոտիների հետ հավաքել բոլորմեծ ու փոքր, ամեն համարի, փողոց-ճանապարհները,դարս-դարս կապել գոտիների կապոցում ու տարել է։Ասաց՝ ճանապարհի համար ո՞վ է վճարել, որ քայլում եք,ասաց՝ այս ցավի համար ով է վճարել, որ մաքրվում եք,ասաց՝ այս արյան համար ով է վճարել, որ գարուն է,ասաց՝ որ ապրել չգիտեք, բոլորդ գնացեք այնտեղ,որտեղից եկել եք՝ առանց տոմսերի,տուգանքի համար հետո կխոսենք, ասաց»։5.Դաշտավայրով հոսում է գինին, եւբոլորը հարբել են,մեկնում են ձեռքերն ու վերցնում են՝ ով ինչ կուզի,եւ ուտում են՝ ով ում կարող է, ով ինչ կարող է,գել ու գազան կամ կողքից են նայում,կամ վախից չեն էլ նայում, կուչ են եկելիրենց որջերում, որ հանկարծ մարդկանց որջերը չընկնեն՝եթե դեռ չեն ընկել։Խրախճանում են բոլորը։Պատառաքաղ-ինքնաթիռ-տանկ-գդալ- գրադ-դանակ։Այս թեւն, ուզո՞ւմ ես, տամ քեզ, նրանումայնքան չտրված գգվանքներ կան դեռ,նրանում այնքան չթռչած երկինքներ կան դեռ,նրանում այնքան կարոտած երազներ կան դեռ,այս մատաղ սիրտն, ուզում ես քեզ տամ,եւ համեղ է արյունը։Խրախճանում է հողը։Այս մի բաժակն էլ խմում ենք Չարենցի կենացը։(Մի ագռավ, որ միայն մասշտաբներով է հեռու «Միգ»կործանիչ հիշեցնելուց,եկավ ու իջավ խրախճասեղանի ուղիղ մեջտեղում՝կըռռ )։Դանթեն էլ վատ տղա չէ, նրա կենացն էլ,շատ համով ու քաղցր արյուն ունեն տղերքը։6. մի տերեւ, որտեղից-որտեղ, բերեց բերանում,ծեփեց պատմության հիշողություններով պատված պատին։ Իսկ տերեւիվրա դաջվել էր դաշտերից եկած մի ձայն.«Երբ վազում էի դաշտով դեպի քեզ,գնդացիրը կրծքիս կարմիր կակաչներ շարեց,եւ ես տեսա, թե ինչպես պոկվեց գլուխսու գլոր-գլոր հեռացավ ինձանից,բայց ես վազում էի դեպի քեզ,ձեռքերս պոկվեցին ու մնացին հողի տակ,բայց ես վազում էի դեպի քեզ,ոտքերս ջարդվել էին ամբողջովին,բայց ես վազում էի դեպի քեզ,մինչեւ որ կարոտների մեջ հավաքեցի ինձու ամբողջացա քո տված ցավի մեջ՝որպես ամենամենակ ծառը ամայի դաշտում,ուր միայն ագռավներն էին կռնչում»։7.Աչքերս գլորվում են ճանապարհն ի վեր-ի վար։ Հետո միինքնաթիռ խփվում է աչքիս ու վթարից երկինքը փլվում է։Փլվածքում մեկը երգում է արյունոտ բառեր։ Ինչո՞ւ ձիերիխրխինջը ուղղված է լինում միշտ դեպի հեռուն,դեպի երկնքի անտեսանելի խորքերը։ Իմ հայացքիցկախված քարերը բաց են թողնում ինձ։ Բացում եմ ափս,այնտեղ ընդամենը թռչնի պոչ է։ Թե՝ ինքնաթիռի։Շուրթերի՝ քանի դեռ չեն բռնվել համբույրով,միացումի հավանական կետում պահիր պողպատիբեկորները եւ քուրայում թրծիր այնպես, որ ինքնաշինությանհոտ չփչվի քո հորինած արեւից՝ լեռը նրա տակճնշված կզգա իրեն։Աչքը փախչելով, գնում-գլորվում է եւ խփում ուղիղ միշիրմաքարի, ջարդվում։ Աչքից ինչեր են դուրս գալիս։Լեռան վրայով մեկը թռչում է, գալիս եւ ուղիղ ճամփիսմեջտեղում սկսում ծաղրածուի իր խաղերը, որ ինձ ձեռառնել չէ ամենեւին, այլ... կյանքերգություն իբրեւ։Հարկավոր է ստեղծել խելոքանոցներ քաղաքից դուրս,որովհետեւ անուղեղ մարդկանցով լցվել է աշխարհը։8.Մարդիկ, լսեցեք, մարդիկ, դուրս եկեք,ժողովուրդ, աչքդ լույս,նահատակները, տեսեք, գալիս են,ելել՝ գալիս են, հաղթել՝ գալիս են,մի-մի մոմ վառեք՝ ի սեր Հիսուսի,հարություն առել՝ վերադառնում են,սեղաններ գցեք, բացեք շուրջպարը,չգալուց հոգնել՝ արդեն գալիս են,վերադառնում են,վերադառնում են նահատակները։9.Երեկոն լաց է լինում,արցունքները դառնում են սնդիկի կաթիլներ,ընկնում եմ ականջըԽղճի։Իսկ կինը՝հոգնած թատրոններից անբեմ աշխարհի,հոգնած սերերից ու ատելություններից,հոգնած շորերից ու մերկությունից անլաթ,դավաճանություններից ու հավերժություններից,ռումբերից երկնքի ու հրդեհներից,ափի մեջ է առնումգլորվող երկրագունդը՝ երեխայի աչքի պես կլոր,ինքը կորչում,ավելի ճիշտ, չի կորչում, հայտնվում էՎարուժի միշտ հավատարիմ շիրմի վրա,որտեղ քարերի տակից՝ շիրմաթմբից թաց,դուրս են գալիս աղավնիներ հազար ու հազարու թռչում ենանհայտ, անօթեւան ուղղություններով աշխարհի։Ձեռքերը տարածում է՝ երկար-երկար,ինքը՝ անհաղթ,ինքը՝ սիրող,ինքը՝ հպարտ ու անպարտելի,կանգնում է շիրմին՝ որպես հավերժ կենդանի մի խաչ։ 1994թ.