Մենարան Վարդան Հակոբյան

Գույների ազնվությունը

Վարդան Հակոբյան

Չպայմանավորված գույներով ծաղիկներ։Խոսելն արդեն հնացած միջոց է, եւմարդիկ պետք է հաղորդակցության մի ավելի թարմ ու չսպառված ձեւ գտնեն,ինչպես, ասենք, հիշատակը մի րոպե լռությամբ հարգելը։Որովհետեւ, ասելու հակառակ նժարը, ինչպես տեսնում եք,միշտ էլ ավելի ծանր է դուրս գալիս։«Ասա տեսնեմ, սիրելիս, մի որեւէ ոտանավոր գիտե՞սանգիր», - ճիպոտապատժիչ-դահճի խոսքը դեռդժժում է Դոստոեւսկու ունկերի մեջ, իսկ Գլինկանայդպես էլ Սիբիր չմեկնեց՝ տեսնելու, թե իր «Կամարինյանին»ինչպես են կատարում Մեռյալ տան բնակիչները։Իմ նախնիները երեխաներ են, գուցե եւ՝իմ երեխաները, եւ եսնրանց համար «խաղալիքներ եմ սարքում» հիմա։Աստղը խավարին խոստովանություններ է անում։Կալաներթ է կյանքը։ Արդարության համարճանապարհ է «հարթում» անարդարությունը։ Եվստացվում է այնպես, որ, սովորաբար, ամենավատ մարդիկնրանք են դուրս գալիս, ովքեր,ավելի շատ են ջանում լավ մարդ լինել։Հակիրճ խոսելու շատ ուղիներ կան, սակայն, ամենահակիրճը, երեւի, չխոսելն է։Քիրսը երկնքից իմ հասակով մեկ բարձր է, իսկբառերն, ընդհանրապես, մարդուն էժանացնում են։Չեմ ընդունում ընդունելի լինելը։ Ինչպես ասում են՝ լսելի լինելըբավարարում է ինձ (անկախ նրանից՝ արեւը մայր է մտնում, թե ծագում է,կարող է լինել նաեւ խաղաղ միջօրե)։Քայլող ծառերի լեգենդը մարդիկ տարհանում են ոտքերով։ Մա-թեմատիկան բանաստեղծության առաջընթաց է՝ միայնթվերով ու նշաններով։ Եվ եթե ես կարողացա բա-նաստեղծությունը փրկել բանաստեղծությունից, ուրեմն՝ բանաստեղծ եմ։