Մենարան Վարդան Հակոբյան

Դեմից խփում են

Վարդան Հակոբյան

Դեմից խփո՛ւմ են, զարկո՜ւմ են սրով,սակայն խաչքարը գալիս է էլի,կողքից խփո՛ւմ են, զարկո՜ւմ են սրով,սակայն խաչքարը գալիս է էլի,աջից ու ձախի՛ց,վերից ու վարի՛ց,ամեն կողմերից խփո՛ւմ են, զարկո՛ւմ,սակայն խաչքարը կանգուն է էլի,սակայն խաչքարը քայլում է ուղի՛ղ...Խաչքարը հայոց երկրի պատկերն է՝ սուրբ, բիբլիակա՛ն,Մասիսը՝ նրա կենտրոնում կանգուն,մեր սիրո մոմը` Աստծո առաջ՝արհամարհում է հողմերը բոլոր,վառվում է ճերմակ, ձյունեղեն հրով։Եվ հավերժելով այդ սուրբ լույսի տակ,Խաչքարը գալիս, գալի՜ս է, գալի՛ս...