Մենարան Վարդան Հակոբյան

Ալիքների մի փունջ

Վարդան Հակոբյան

Ծառը ծովային պարզ ալիքներիՄի փունջ է ասես, թե հովը դիպավ՝Պիտի փշրվի ավազի վրա։Իսկ ավազի մեջ,Իսկ այդ ծառի տակ նստել է, ահա,Ալիքներից էլ փխրուն մի աղջիկ։Այնքան է փխրուն,Որ առանց ճիգիՊահվում է թեթեւ ալիքի վրա։Արեւը ծառինԴարձել է օրոր։Ամբողջ մարմինս մի դող է բռնելԵվ ես չգիտեմ՝ ինչ անել հիմա,Ե՞րբ եմ եղել ես այսքան պատանի։Ինչքան ուզում եմ չնայել այնկողմ,Ուժս չի պատում.Աղջկա երկու կրծքերի վրաՁիգ պտուկները ցցվել են ահա՝ անզուսպ ու սուրսայր,Լողալիս՝ ջուրը պիտի ակոսեն.(Աչքերս փակումՈՒ մեղավոր եմ դառնում կրկնակի),Թե հանկարծ կրծքիս վրայով սահեն,Նրանց «քերծվածքի»Հետագծերը վրաս կերեւան։Աղջիկը փակվում հայացքներիս մեջՇքեղությամբ իրԵրեսառած է դառնում ավելի։Ես ե՞րբ եմ եղել այսքան պատանի։Եվ ինձ ասում եմ՝Թե նա զգեստներ ունենար հագին,Դու կարո՞ղ էիր այնպես նայել, որ...Որ ինքը իրեն մերկանար կամաց՝Առանց զգալու, թե ինչ է անում...Սակայն մերկ է նա ու հագին ունիԾովային ճերմակ մշուշից պոկվածԲարակ մի ծվեն՝Շորը Եվայի։Վեր կաց, խենթ աղջիկ,Վեր, մտիր ծովը...Թե չէ, ափսոս է,Քեզ համար ծովը կելնի ափերից, կգա, որ գրկիՔո ոտքին առած ավազները տաքԵվ նոր ջրհեղեղ կլինի հանկարծ։Փախչես էլ՝ ծովըՔո հետքով կգա,Ալիք առ ալիք, վազելով կգա։Վեր կաց, խենթ աղջիկ,Աշխարհը փրկիր...Ծովափին,Կապույտ, թանձր շոգի մեջԱճել է մի ծառ։Եվ նա ծովային պարզ ալիքների մի փունջ է ասես,Թե հովը դիպավ՝Պիտի փշրվի օրերիս վրա։