Դժվար օդ
Վարդան Հակոբյան
Եթե ինձ սիրեիր՝ գարուն կլիներ, ոչ թեաշուն, եւ քամինչէր տանի ծաղկին իջած աչքերը։Երկինքը երեխայի հոգի է, իսկաստղերընայվելուց չկշտացող աղջիկներ են։Կարճը, դա հովտով անցած քո երկարճանապարհն է,որին նայում ես արդեն բարձունքից։Մի վայրկյանում անցնում եմհազարվայրկյանի միջով։ Արյուն տալով։Մարդը մենավոր է։ Ու, ներեցեք,կասկածելի։Ոչ թշնամիներս են մի բան, ոչ բարեկամներս։Եվ ճանապարհս որքան վեր է ելնում, ես նույնքան մոտենում եմ իմ խորքերին։