Մենարան Վարդան Հակոբյան

Դող

Վարդան Հակոբյան

Օդը վարակվեց տերեւի դողով,եւ կուրծքն աղջկա այնքան աննշան ու քիչ էր բացված,որ չերեւացող կրծքակալի տակմի կերպ սողոսկած հայացքս արդենչի կարողանում՝ ոչ այն է... դուրս գա, ոչ այն է... սուզվի։Սակայն այդքանն էլ բավական է, որամառը դառնա ամառ ավելի։Տեսնես ծառերըունենու՞մ են իմ զգացումը այս,երբ խենթանում են ինչ-որ պահերի,տեսնես գետերըունենո՞ւմ են իմ զգացումը այս,երբ ուշանում է... ուշանում է այն, առանց որի եսծմակում կանգնած մի բուսաչոր եմ։Իսկ աղջիկն, ահա, դեռ ծիծաղում է։Ես մոտենում եմ,եւ օդը որտեղ դողում է նրա շնչից բռնկված,հենց այնտեղ շունչս ուզում է հատվել։Բայց իրականումայդ շնչով է իմ շունչը տեղ գալիս։Տերեւի դողը դողոցք է դարձելեւ ահա օդը կոկորդ է այրում.Թողնում եմ, որ իմ չպահվող ձեռքըթեթեւ-աննկատձեռքին մոտենա՝ գգվելու նման։Ու ես լցվում եմ վաղուց չջրված մարգերի հանգույն,ճեղքերս կամաց իրար են գալիս՝երկրագունդըփրկելով երկու մասի կիսվելուց։ՈՒ աղջիկն իրեն պահում է այնպես, իբրեւ չի զգում,որ ինքը արդեն ըմպվում է անհագմարմնիս բոլոր, բոլոր մասերով։Տանջանքն էլ, ինչ խոսք,երեւի ունի երանությունն իր։Սա էլ որերորդ ամառվա շոգն է,որ կրկնվում է մեր մեջ, մեր ներսում.տերեւն ափսոս է՝դողը վերցնենք,ծառն էլ ափսոս է, չի կարող խոսել։Եվ օդը շատ է ուզում, որ շնչվի։Աղջկա ձեռքը ափիս մեջ առնումեւ ներս եմ մտնումերկնի դռներով,-հարսնաոտքի տակ ջարդվող ափսեն էլթող լինի ճերմակ լիալուսինը։Մի մրջյուն ելնում ծառի դողն ի վեր,հողից մինչ աստղերօրհնաբանում է ինձ՝ խոհակցին իր,եւ օգնում է ինձ, որ տեղավորվեմայնտեղ,իր կողքին՝տերեւիդողում։