Մենարան Վարդան Հակոբյան

Դու ամեն ինչ

Վարդան Հակոբյան

Դու ամեն ինչ ասում ես շշուկով,Եվ ես հավատում եմ։Բառերը թե հանկարծ բարձր ասվեն՝Կկորցնեն եւ իմաստ, եւ խորք, եւԻնձ անգամ։ Այսինքն՝Դեռ կամ։Երբ գնաս հանդերը ձեր, մի հեզ,Մի փոքրիկ,Մի չբուսած ծաղիկ կպոկես, մի քիչԿպահես ափիդ մեջ ու, շշուկով,Գրեթե անխոս,Կնետես։Կնետես ու կշրջես քո երեսը,Որ չտեսնես,Թե ինչպես եմ հանգչում։Պետք չէ, որ տեսնես՝ ծաղիկը մեղք է։