Մենարան Վարդան Հակոբյան

Դու երգում ես

Վարդան Հակոբյան

Դու երգում ես՝ ուրեմն, տեսնում եմ քեզ,Նայում եմ քեզ՝ դու երգում ես, ուրեմն...Եվ աչքերիս մեջ լուռ լճանում ենբառեր աներգելի,երազներ անհերքելի,անկրկնելի պահեր,հայացքներ,երկինքներ թեւառատ,անտառներ անճանապարհ ու մութ,քարեր չբացված ճանապարհների...Ծանրանում են դրանք աչքերիս մեջ,հետո կաթիլ-կաթիլ գլորվում են իմ կոպերիցհազարավոր խազեր,հազարավոր գծեր, խազեր, մտածումներ,ընկնում են քարերի վրա սովորականու սովորական քարերը դառնում են խաչքարեր։Երբ երգում ես դու, ասես վերծանում եսանվերծանելի նախշերը խաչքարերի,երբ նայում եմ քեզ, ասես մոմ եմ վառումխաչքարերին,երբ լսում եմ քեզ, ասես աղոթում եմ։