Մենարան Վարդան Հակոբյան

Դու եւ միայն դու

Վարդան Հակոբյան

Առվակի մեջ քո ձայնն եմ լսում... ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆՄեկնում եմ ձեքս,մի աղավնի է իջնում ափիս մեջ,հետո աղավնին դառնում է կարոտ,հետո կարոտը դառնում է աղջիկ,հետո աղջիկը դառնում է հավատ։Աղավնու մեջ՝ դու,կարոտի մեջ՝ դու,աղջկա մեջ՝ դու,եւ դու՝ հավատում։Մեկնում եմ ձեռքս,անձրեւի ցող է իջնում ափիս մեջ,հետո ցողը այդ դառնում է արցունք,հետո արցունքը դառնում է հարցմունք,հետո հարցմունքը դառնում է հայացք։Այդ ցողի մեջ՝ դու,արցունքի մեջ՝ դու,հարցմունքի մեջ՝ դու,եւ դու՝ հայացքում։Մեկնում եմ ձեռքսՈւ մի երազ է իջնում ափիս մեջ,հետո երազը փոխվում է ծաղկի,հետո ծաղիկը փոխվում է սիրո,հետո սերը այդ փոխվում է լույսի։Երազի մեջ՝ դու,ծաղկունքի մեջ՝ դու,եւ դու՝ սիրո մեջ։Մեկնում եմ ձեռքս,ձեռքդ մեկնում եսեւ որտեղ իրար հանդիպում են մեր ձեռքերը պարզած,հենց այնտեղ նրանք դառնում են թեւեր.- Թող սերն աշխարհում թեւավոր լինիեւ թեւերի մեջ լինենք Ես ու Դու...