Ելնում եմ
Վարդան Հակոբյան
Ելնում եմ ժայռը՝Նրա լանջերին ցիր ու ցան եղած ԱրեւակտորԻմ կարոտները փնջելու համար...Ելնում եմ ժայռը,Որ իմ հողակոշտ ձեռքերն երկարեմ Դեպի քո հեռունՈւ մի գիրկ կրակ կամ այրում առնեմ...Ելնում եմ ժայռը,Այնտեղ՝ արեւից մոտիկ հալվելու, Ձուլվելու ժայռինԵվ բողբոջելու պատվաստի նման...Ելնում եմ ժայռը,(Ձեր աչքին բարձրից ես երեւալու միտումներ չունեմ),Որ ժայռը քիչ էլ ինձնով բարձրանա...