Մենարան Վարդան Հակոբյան

Եկար վերջապես

Վարդան Հակոբյան

Եկա՛ր վերջապես,Որ նորից ինձնից հեռանան բոլոր Իմ թախիծները,Խոհս երգ դառնա,Հարություն առնի ժպիտդ դեմքիս։Եկա՛ր վերջապես,Ես իմ հավատի տեղը իմացա, Ճանաչեցի ինձ՝Քո բերած բոլոր խնդություններըՆվիրելով քեզ։Եկա՛ր վերջապես,Եվ աշխուժացավ արյունս ասես, Հոգուս տե՛ր եղաՈւ հավատացի,Որ արեւները այրող գույն ունեն...Վերջապես դու քեզ բերեցիր քեզ հետ,Եվ գտա ծայրըԻնձ՝ ինձ մոտ բերող արահետների։