Մենարան Վարդան Հակոբյան

Եղա անխոհեմ

Վարդան Հակոբյան

Եղա անխոհեմ.քանի տարի է՝ փայտե ձիուկսթողել եմ կապված մեր դռան սյունից...Երեւի սանձը կրծել է երկար,դոփել է տեղում,վրնջացել է ու խռով լռել։Եղա անխոհեմ,եւ, հիմա արդեն երբ մեծացել եմ,ձիուկս չի էլ ուզում ճանաչել,մաշվել-կուչ եկել, դարձել է... ճիպոտ։Շրջվում եմ մի պահ,որ հոր արցունքը որդին չտեսնի,եւ... ի՜նչ փրկություն.բալիկիս ձեռքին կենդանանում էձիուկը մեկենու ծանոթ վարգով սլանում հեռու,գլխիս թողնելով սպիտակ փոշի...Չէ՛, միշտ ջահել է մեր Հուր-Կայծակին...