Մենարան Վարդան Հակոբյան

Եղերերգ

Վարդան Հակոբյան

Վազգեն ՍպարապետինՄենք մեր կողից սուր ենք կռում,Տանում ու մեր սիրտը խրում,Տարվում ցավով օտարների,Մատնում մեզ նոր վթարների.- Տե՛ր, մեզանի՛ց դու փրկիր մեզ։Ոսոխի դեմ մենք կանգ չառանք,Դավթի սրով զարկինք, անցանք։Մեր գայլն անգամ՝ չորսաչքանի,Թուրքը ինչ է, որ ինչ անի.- Տե՛ր, մեզանի՛ց դու փրկիր մեզ։Իրար հանդեպ՝ խիստ ոխակալ,Հոծ խմբերով ամբոխական,Երամ-երամ, շարան-շարանՄեզ քաշում ենք կառափնարան.- Տե՛ր, մեզանի՛ց դու փրկիր մեզ։