Մենարան Վարդան Հակոբյան

Ես (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Ես մխրճվում եմ խավար գիշերումԵվ իմ աչքերը լույս երազներ ենՑրում ամենուր,Կամ ինքս ինձ եմ ցրում անխնա։Անմարսելի եմ գիշերվա համար. -Հավատս լո՞ւյս, թե՞ սեր է ամփոփում։Առավոտյան երբ աշխարհն արթնանա,Ձեզ համոզելու կարիք չի լինի՝Թե արեգակըՄինչ երկինք ձգված ծաղիկն է սիրո,Ես նրա կանաչ ցողունն եմ անտես...