Մենարան Վարդան Հակոբյան

Ես անձրեւին ուղեկցում եմ

Վարդան Հակոբյան

Ես անձրեւին ուղեկցում եմմինչեւ այնտեղ,ուր տերեւը հրաժարվելիր թռչելու վերջին ճիգից,եւ հաշտվել էդեռ չմաղված ձյուների հետ։ՈՒղեկցում եմ շողին այնտեղ,ուր նա ինքն էլ անկարող էջոկել իրեն,զանազանել իրար գտած,խիստ անվանի գույների մեջ։Խոտ ու ծաղկի,որ փորձում են ճեղքել հողիկեղեւը պինդ,ուղեկցում եմ մինչեւ այնտեղ,ուր դառնում են նրանք շշուկ՝համբույրի մեջ աղջիկների։Ուղեկցում եմ ես ինձ այնտեղ,ուր թռի՛չքը չի կայանամինչեւ գալս,ուր քանի դեռ ես չեմ հասել,միշտ կորած են հաշվում իրենցամեն մի խոտ,ամեն մի խոհ,ուր ինձանից բացի ոչ ոքչէր կարենա երբեք լինել։Գտեք խոտը, այն ծաղիկը,այն անձրեւը,որ ձեզ դեպի տուն է տանում։ՈՒղիները այնքան շատ ենեւ կորցնելը հեշտ է այնքան։Քարի ձեռքից ելած մի խոտ՝խոհի նման երկարաձիգ,կորվել է տաք առվի վրա,որ վրայովվաղո՜ւց, վաղուց իրար կորցրածերկու մրջյուն ընդառաջ գան,հասնեն իրար...ՈՒղեկցում եմ։Իմ լույսով է լույսն ընթանում։