Մենարան Վարդան Հակոբյան

Ես թռչում եմ

Վարդան Հակոբյան

Ես թռչում եմ եւ իմ թեւին դու ես, -Կան պահեր, որոնք խոսքի համար չեն,Կան խոսքեր, որոնք շուրթի համար չեն,Կան շուրթեր, որոնք հրից են ձոնված.Գնամ՝ կռունկի երամին հասնեմ։Կարոտը իմ մեջ չլռող զանգ է, -Կա շունչ, որ քսան գարնան բույր ունի,Կա բույր՝ գալար է մարմնածաղիկ,Ծաղիկ՝ կեսլուսին բխած պարանոց,Գնամ՝ երամին երանի հասնեմ։Իմ թեւով երկնի անհունն է աճում, -Կան վերքեր, որոնք երգի համար չեն,Կան երգեր, որոնք ճամփի համար չեն,Կամ ճամփեք, որոնք մոմեր են վառվող...Գնամ՝ երամին երեւի հասնեմ։Վաղուց ձուլվել ենք թռչող աստղերում, -Կան աչքեր, որոնք ցավի համար չեն,Կան ցավեր, որոնք սիրո համար չեն,Եվ կա սեր, որ փակ դուռ է դրախտի.Գնամ՝ կռունկի երազին հասնեմ։