Մենարան Վարդան Հակոբյան

Ես ինչ անուն տամ

Վարդան Հակոբյան

Ես ի՞նչ անուն տամ այս ծառին, ասա՛,որի տաք սերմը եկել հողի հետ,արմատ է ձգել ծաղկամանիս մեջ.արմատով կավը ճեղքում է հիմա՝վրեժ է առնումաշխարհի բոլոր ծաղկամաններից։Անանուն ծառի արմատից խոսեմ...Դե, ի՞նչ անուն տալ այն ծառին, ասա՛,որ քար-քռեճից հանել-դրել ենփափուկ հողի մեջ, բայց թառամում է՝նահանջելով իր անցած ճամփեքով,վերադարձրե՛ք իր քարը նրան։Անանուն ծառի կարոտից խոսեմ...Դե, ի՞նչ անուն տալ այն ծառին, ասա՛,որի շյուղերում, թե քամի դիպավ,զարթնում է մեկեն Խաչենագետը՝թանձր խշշոցով։Եվ ինձ նետում եմ ես այդ... ծառի մեջ՝դեպի ակունքն իմ լողալու համար։Անանուն ծառի անունից խոսեմ...