Մենարան Վարդան Հակոբյան

Ես խոսակիցն եմ

Վարդան Հակոբյան

Ես խոսակիցն եմ գարնան լռության,Անձրեւների մեջ ասքեր եմ լսում,Խոտի հետ՝ լույսի բերկրանքը կիսում.Ես խոսակիցն եմ գարնան լռության։Քայլիս մեջ՝ լեռ-ձոր ու զարթոնք մարտյան,Դոն-Քիշոտն էլ ինձ արդեն չի հասնում.Ես խոսակիցն եմ գարնան լռության,Անձրեւների մեջ ասքեր եմ լսում։