Ես խորանամ
Վարդան Հակոբյան
Ես խորանամ մինչեւ խորան,Ես՝ դպիր մի, հին արցախցի։Դու գաս հուշիկ, մի մոմ վառես,Մի բառ ասես ու... - Գնացի։Բայց չգնաս։ Դառնաս շուշան,Լույս տաս։ Ու ես մատաղվեմ։-«Սուրբ-սուրբ» շրշամ Տիրոջ առաջ,Քո ցավի մեջ՝ անթեղվեմ։