Ես հավատում եմ
Վարդան Հակոբյան
Ես հավատում եմ լույսի հրաշքին,Եվ երդվում լույսով,Որ ես երգեր չեմ հորինի երբեք,Որ ծաղիկներին հանգիստ կթողնեմՈւ էլ չեմ տանջի անմեղ բառերին.Թող բուսնի երգը գարունքվա նման։Իսկ երբ գարուն է,Իմ սիրտը անգամ իր մեջ սիրտ ունի,ՈՒր կարելի է պահել եւ գույներ,Կարոտի բույրեր,Լուսայգի ցողերՈւ չմասնատել շողը... բառերի,Որ լույսը պայծառ, անսպառ լինի։Ես հավատում եմ լույսի հրաշքին։